Հեղափոխելով PPF ոլոտը
Անհատականացված պաշտպանություն Ձեր մեքենայի համար
Մեր մասնագիտացած թիմը տրամադրում է մեր հաճախորդներին անհատականացված պաշտպանություն և աջակցության ծառայություններ։
Պարզություն
ClearPro-ի ներկապաշտպանիչ թաղանթները ապահովում են հարթ, հայելային մակերևույթ՝ առանց «նարնջի կեղևի» էֆեկտի, որը նկատվում է այլ թաղանթների վրա։ Դրա առանձնահատուկ փայլը լիովին համադրվում է մեքենայի ներկի հետ, դարձնելով այն աննկատ աչքի համար։

Փայլ
CarPro PPF-ի մակերեսն ունի գերազանց օպտիկական պայծառություն։ Դրա 60° մակերեսային պայծառությունը կազմում է 95 GU։ Polyoptico™ ծածկույթը բարձրացնում է թաղանթի հարթության աստիճանը՝ ապահովելով ավելի լավ օպտիկական անդրադարձում, քան սովորական արտադրանքները, ինչը բերում է ավելի բարձր օպտիկական պայծառության։
Ինքնավերականգնում
Գրեթե անտեսանելի լինելով՝ CarPro-ի PPF-ը ունի ինքնավերականգնվող հատկություն, որը վերականգնում է մեքենայի մակերեսը անգամ բազմաթիվ քերծվածքներից հետո։ Համեմատած իր մրցակիցների հետ՝ մեր PPF լուծումներն ունեն ավելի երկարատև ամրություն, դարձնելով դրանք հուսալի երկարաժամկետ ներդրում։
Հիդրոֆոբություն
Ունենալով գերբարձր հիդրոֆոբություն և մինչև 105° հիդրոֆոբ անկյուն, ջուրը, կեղտը և այլ աղտոտիչները հեշտությամբ գլորվում են մեքենայի մակերեսից։ CarPro PPF լուծումներով այլևս ոչ մի հեղուկի հետք կամ նստվածք։
Մեր ներկապաշտպանիչ թաղանթները պատրաստված են բարձրակարգ, չդեղնող օպտիկական TPU-ից, ինչը ապահովում է շուկայի առաջատար օպտիկական պարզություն և ձգվողություն, միևնույն ժամանակ պահպանելով իրենց փայլուն մակերեսը։